Լիլուն իր տալի հետ ջերմ լուսանկարներ է հրապարակել

Լիլուն մեր այն երգչուհիներից է, ով վերջին ժամանակահատվածում մի քանի տարի շարունակ բնակվում է Նահանգներում, որտեղ էլ բալիկներ է ունեցել և կառուցել ընտանեկան կյանքը։

Երգչուհին ակտիվորեն լուսաբանում է ոչ միայն իր ամերիկյան կյանքն ու առօրյան, այլ նաև իր փոխհարաբերությունները ամուսնու ընտանիքի անդամների հետ։

Ինչպես երևում է, Լիլուն Մարդ-տոն է և իր ներկայությամբ կարողանում է միջավայրին տոնական տրամադրություն հաղորդել։

Նրան համացանցում հաճախ կարելի է տեսնել սկեսուրին ու սկեսրայրին իր վերաբերմունքի, սիրո ու հարգանքի մասին խոսելիս։

Երգչուհին վերջերս հրապարակել է նաև իր ամուսնու քրոջ՝ Զառայի հետ համատեղ լուսանկար՝ ասելով, որ նկարում իր տալն է։

Լիլուի տալն էլ՝ Զառան, իր հերթին ընտանեկան ջերմ լուսանկար է տեղադրել՝ իր ուրախությունը հայտնելով այն առիթով, որ հենց Լիլուն է իր եղբոր կողակիցն ու երջանկությունը։

Հիշեցնենք, որ Լիլուն երկու բալիկների մայր է։ Նա նաև շատ հյուրասեր է ու սիրում է հյուրեր ընդունել, հատկապես, եթե նրանք իր հայրենակիցներն են։

Понравилась статья? Поделиться с друзьями: