Լիլուին, ինչպես հայտնի է, ամուսնությունից հետո հաջողվել է ստեղծել գեղեցիկ ընտանիք, ընտանեկան ջերմ միջավայր, որտեղ հաճախ են հավաքվում ընտանիքի հարազատները, բարեկամները, հաճախ են տեղի ունենում տոնական միջոցառումներ։
Ամերիկայում հանգրվանած այս հայկական ընտանիքը նշում է հայկական բոլոր տոները՝ դրանք համադրելով տեղի տոների հետ։ Այսօր Լիլուն ընտանեկան ամանորյա գեղեցիկ նկարների շարք է հրապարակել՝ այդպիսով շնորհավորելով իր հետևորդների Սուրբ Ծնունդը։
Ինչպես հայտնի է, Ամերիկայում և այլ վայրերում Սուրբ Ծննդյան տոնը նշվում է դեկտեմբերի 25-ին։ Լիլուի ընտանիքը ևս անհաղորդ չի մնացել տեղական ավանդույթներին։
Լիլուի տեղադրած տոնական կադրերում ընտանիքն իր ամբողջական կազմով է։ Երևում է, որ Լիլուի երկու բալիկները բավականին մեծացել են։ Նրա ավագ որդին արտաքնապես հենց մայրիկին է ավելի շատ նման։
Երևում է նաև, որ երկրորդ անգամ մայրանալուց հետո փոքր-ինչ գիրացած Լիլուն կարողացել է վերականգնել նախկին կառուցվածքը։