Լիլուն ընտանեկան շքեղ լուսանկարներ է հրապարակել․ ահա թե ինչ առիթով

Հանրահայտ երգչուհիներից Լիլուն, որ արդեն մի քանի տարի է, ինչ ամերիկաբնակ է դարձել, ապրում է բուռն ստեղծագործական և ընտանեկան ներդաշնակված կյանքով։

Լիլուին իսկական հաճույք է պատճառում հարազատներով շրջապատված աշխույժ և ուրախ առօրյայով լեցուն օր ունենալը։

Երգչուհին, դատելով նրա հրապարակումներից, շարունակ ընտանեկան կամ ընկերական հավաքույթների է մասնակցում։

Շաբաթներ առաջ Լիլուն հրապարակմամբ շնորհավորել էր իր երկրորդ բալիկի՝ դեռևս միակ դստեր մեկամյա տարեդարձը։ Նա շնորհակալություն էր հայտնել Տիրոջը՝ Մարիայի նման օրհնություն իրեն պարգևելու համար։

Այսօր արդեն երգչուհին տեղադրել է ծննդյան օրվանից ջերմ ընտանեկան կադրեր, որոնցից հասկանալի է դառնում, որ Մարիայի ծննդյան տարեդարձին ներկա են եղել Մարիայի տատիկները, պապիկը և այլ հարազատներ։

Լիլուն լուսանկարներ է տեղադրել իր սկեսրայրի, սկեսրոջ, տեգոր, նրա տիկնոջ, ինչպես նաև իր մայրիկի մասնակցությամբ։ Մարիայի մեկամյակն անցել է ջերմ և ուրախ ընտանեկան միջավայրում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!