Դերասանուհի Լիլի Էլբակյանը և ռեփեր Համոն հրաշալի զույգ, ապա ընտանիք էին։ Նրանց որպես հայտնի ամուսնական զույգ շատ էին սիրում։
Սակայն Լիլին այսօր պաշտոնապես հայտարարեց, որ ամուսնալուծվել է։ Դերասանուհին և ռեփերն ամուսնացել էին 2010 թվականին։
Նրանց բաժանման մասին Լիլին խոսել է դեռևս նոյեմբերից, սակայն սոցհարթակում մի շարք մեկնաբանություններից դրդված դերասանուհին մեկնաբանել է և նշել, որ ինքը և Համոն բաժանված են, սակայն որևէ տարօրինակ բան այդտեղ չկա։ Ապա հավելել է, որ իրենց մոտ ամեն բան կարգին է և ողբերգություն տեղի չի ունեցել։
Հիշեցնենք, որ Լիլին և Համոն երկու երեխաների ծնողներ են։ Համոյին հանրությունը լավ է հիշում նաև հեռուստասերիալներից, երբ նա հանդես էր գալիս որպես դերասան։ Լիլին աշխատում է թատրոնում և ակտիվ է նաև համացանցային հարթակում։
Նա հաճախակի է հրապարակումներ կատարում և շփումեր հաստատում հետևորդների հետ։ Լիլիի հրապարակումերի մասին՝ վարը կցված տեսանյութում։