Լիլի Մորտոն վերջին տարիներին բեմական կարիերա է սկսել։ Նախ նա իրեն փորձեց դերասանական ասպարեզում և այժմ էլ շարունակում է նկարահանվել Women’s Сlub-ում։
Արդեն տևական ժամանակ է, ինչ Մորտոն խոսում է նոր տեսահոկովակ նկարահանելու մասին։ Եվ ահա Լիլիի յութուբյան պաշտոնական ալիքում կայացել է նոր տեսահոլովակի պրեմիերան։ Երգը կոչվում է «Լիլի Լիլի»։ Լիլիի պրոդյուսերը Արմեն Չանգլյանն է, ով մոդելի ամուսինն է։
Տեսահոլովակի ռեժիսորը Վիգեն Վարդանովն է։ Երգի բառերը հեղինակել է Գրիգոր Կոկչյանը, երաժշտության հեղինակը Մարտին Միրզոյանն է։ Երգը և տեսահոլովակը հենց Լիլիի և նրա կողմից ստեղծված տիկնիկային կերպարի մասին է։
Այս օրերի ընթացքում Լիլիի հետևորդները, երկրպագուները մեծ անհամբերությամբ էին սպասում նոր երգի պրեմիերային։ Եվ ահա այն արդեն իրականություն է։
Լիլի Մորտոյի նոր տեսահոլովակը կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյութում և գնահատել մոդելի, դերասանուհու երգելու կարողությունները։