Լիլիթ Հովհաննիսյանի և Գևորգ Այվազյանի հուզիչ տեսահոլովակը

«Հին ճանապարհով է» կոչվում Լ․ Հովհաննիսյանի երգը։ Հոլովակում 90-ականներն են: Սկսվում է հոլովակը, թե ինչպես են Լիլիթի հայրիկին կանչում կռվի։ Հետո տարիներ անց են ցուցադրվում կադրերը, երբ Լիլիթը արդեն մեծացած է, բայց ուրիշ տեղ է ապրում։

Գեղեցիկ կադրեր են, որտեղ Գևորգ Այվազյանը նվագում է ամբողջ հոլովակի ընթացքում դուդուկը։ Պատմությունում աղջիկը ամուսնացել է հարուստ օտարերկրացու հետ, բայց հոգին անընդհատ իր երկրում է։

Ու շքեղ կյանքից հետ է դառնում։ Խորհրդանշական է հիմա այս հոլովակը, ավելին քան խորհրդանշական։ Մոր պատմությունն է, ով ողջ կյանքը սպասելով, սրտի կաթված է ստանում և հենց այդ պահին հասնում է Լիլիթը  հիվանդանոց։

Մայրը բուժվում է, երբ Լիլիթը մոտ է գալիս նրան, իսկ ամենավերջին կադրում վերադառնում է նաև տղան, ով կարողանում է գերությունից փախչել։

Երանի հոլովակի կադրերը իրականում է լինեն ու ովքեր անհետ են կորել, տուն կարողանան վերադառնալ։

Понравилась статья? Поделиться с друзьями: