Լիլիթ Հովհաննիսյանը, ով ժամանակին բավականին մեծ ակտիվություն ուներ համացանցային հարթակներում և կարելի է նշել, որ ամենաակտիվն էր, երեխա ունենալուց հետո հազվադեպ է հրապարակումներով հանդես գալիս։
Նա հայտնեց երկրպագուներրին, որ մայր է դարձել, հաղորդեց մի քանի տեղեկութուններ և ամիսներ անց սոցհարթակում պահպանեց լռություն, ապա ներկայացրեց նոր ստեղծագործություն։
Եվ այսպես պարբերաբար։ Եվ ահա կրկին ամիսներ շարունակ լռություն պահպանած երգչուհին նոր երգի պրեմիերա է ներկայացնում։ Այն իր ոճի մեջ է։ Երգի հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Լիլիթին։
Տեսահոլովակը գունեղ է, լի կերպարային բազմաթիվ տեսակներով։ Երգը փոխադարձ սիրո մասին է։ Երգչուհին գովերգում է սիրելիին, կանչում նրան իր մոտ՝ միասին ժամանակ անցկացնելու և կանացի զգացմունքների մասին, հիանում սիրելիի ժպիտով և գեղեցիկ տեսքով։
Երգը կոչվում է՝ Էլի Էլի։ Եթե դեռ չեք ծանոթացել երգչուհու նոր աշխատանքին, ապա առաջարակում ենք այն դիտել վարը։