Լիլիթ Հովհաննիսյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան երեսունչորս տարին։ Նա Երևանում է մեծացել, ստացել իր հիմնական կրթությունը։ Լիլիթը դեռ դպրոցական տարիներից ստացել է երաժշտական կրթություն։

 

Նա այն երգչուհիներից է, ով հիմնավոր երաժշտական կրթություն է ստացել նախ ջազային քոլեջում, ապա նաև Կոնսերվատորիայում։ Լիլիթը երաժշտական ասպարեզում հայտնիություն է ձեռք բերել «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող երաժշտական նախագծի շրջանակներից։

Հետագա տարիներին Լիլիթն աչքի է ընկել իր ինքնատիպ ոճով, գունագեղ ու հետաքրքիր կերպարով։ Նա իր աշխատասիրության ու ինքնակատարելագործման եռանդի շնորհիվ բազմաթիվ նոր ու հետաքրքիր ստեղծագործություններ է մատուցել տարիների ընթացքում։

Լիլիթն արդեն մի քանի տարի է, ինչ ամուսնացած է Վահրամ Պետրոսյանի հետ, ով երաժիշտ է և զբաղվում է Լիլիթ ստեղծագործությունները ներկայացնելու պրոդյուսերական աշխատանքներով։ Նրանք վերջերս մեկ դստրիկ են ունեցել։

Լիլիթը մինչ առաջնեկի լույս աշխարհ գալն իր հույզերի և ապրումների մասին պատմող մի տեսանյութ է ներկայացրել, իսկ բալիկի ծնունդից հետո դեռ լուռ է։

Понравилась статья? Поделиться с друзьями: