Լիլիթ Հովհաննիսյանը կարանտինում է . լուսանկարներ

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյնաը վերադարձել է հայրենիք Բրազիլիայից: Այժմ գտնվում է Ծաղկաձորում 14 օրյա կարանտինում: Նա իր ինստագրամում նկարներ է տեղադրել,որտեղ երևում է, որ երգչուհին թարմ տեսք ունի, լավ տրամադրվածություն և ուրախ է:

Իր նկարների հետ գրառում է կատարել, որ դեռ չի հասել տուն,փակված է սենյակում մնալու 14 օր ,բայց միևնույնն է սիրտը հանգիստ է ու երջանիկ:

Այս նկարի կողքին գրել է, որ այս պահին տեղյակ չի եղել,որ արգելված է դուրս գալ միջանցք, անգամ մեկ քայլ անել չի կարելի:

Հիշեցնենք ,որ  համերգային ծրագրով էր ճամփորդել երգչուհին,որը կիսատ մնաց: Նա Ավստրալիայից գնացել էր Բրազիլիա և կորոնավիրուսի պատճառով բավականին երկար ստիպված մնացել էր այնտեղ՝ քանի որ չվերթները հետաձգվել էին:

Երգչուհուն ուրախ կարանտին ենք մաղթում և նորանոր երգերի կարանտինյան բուռն ստեղծագործություն:

Понравилась статья? Поделиться с друзьями: