Նախօրեին առաջին անգամ մայրացած երգչուհիներից Լիլիթ Հովհաննիսյանը խախտեց իր միառժամանակյա լռությունը՝ տեղադրելով իր նորածին զավակի առաջին լուսանկարներից մեկը և նրա անունից ողջունելով աշխարհին։
Այսօր Լիլիթը շարունակել է բալիկին ծանոթացնելու գիծը՝ ներկայացնելով, թե ինչ անուն են ընտրել երեխայի համար և ինչ պատճառներով։ Նա ամուսնու՝ Վահրամի հետ որոշել է առաջնեկին Յան անունը տալ՝ հաշվի առնելով երկու հիմնական փաստարկ։
Նախ այն, որ այդ տառախմբով են վերջանում հայկական ազգանունները, ապա նաև նրա համար, որ այդ անունը եբրայերեն խորհրդանշական թարգմանություն ունի, այն է՝ «Աստված ողորմած է»։
Իր այս հրապարակումը Լիլիթն ավարտել է խաղաղության բարեմաղթանքով և օրհնելով բոլոր բալիկներին։ Լիլիթի տեղադրած նոր լուսանկարն նա իր բալիկի հետ արդեն գտնվում է հիվանդասենյակում։ Նա վայելում է իր բալիկի քաղցր ներկայությունը։
Լիլիթ երկրպագուները մեծ ոգևորությամբ են ընդունել իրենց սիրելի երգչուհու մայրանալու փաստը, երեկվանից չեն դադարում շնորհավորական մեկնաբանությունները և օրհնանքի խոսքերը։