Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը սպասում է իր առաջնեկին։ Սակայն երգչուհու համար հղիությունը պասիվ լինելու համար պատճառ չէ։ Նա ամիսներ շարունակ լռում էր, ապակտիվացրել էր համացանցային հաշիվները և ամիսներ անց վերադարձավ բարի և երկրպագուներին ուրախացնող լուրով․ երգչուհին հայտնեց, որ երեխայի է սպասում։
Այնուհետև պահպանելով ինտրիգը՝ վերջապես հայտնել է, թե ինչ սեռի երեխա է ունենալու։ Լիլիթը տղա երեխայի է սպասում։ Երգչուհու անսահման ուրախությունն ու երջանկութունը նրա հետ կիսում են երկրպագուները։
Բազմաթիվ անգամ ամենատարբեր առիթներով նրանք հայտնել են իրենց ուրախությունը։ Իսկ այս անգամ երգչուհին նոր անակնկալ է մատուցել և իր հանդիսատեսի դատին հանձնել իր նոր տեսահոլովակը։ Լիլիթի նոր երգի պրեմիերան տեղի է ունեցել րոպեներ առաջ։
Տեսահոլովակում երգչուհին ցույց է տալիս իր երջանիկ կարգավիճակը։ Երգը կոչվում է․ «Տի տի տի »։ Յութուբյան տեսանյութին կից գրառման մեջ ասվում է․ «Այս երգը ստեղծվել է Լիլիթ Հովհաննիսյանի առաջին հղիության ժամանակահատվածում և նվիրված է երգչուհու ապագա երեխային։
Շատ աղջիկներ հղիության ընթացքում ունենում են և՛ ֆիզիկական, և՛ ինչու ոչ նաև հոգեբանական որոշ խնդիրներ (սկսած սրտխառնոցից ու տարաբնույթ ցավերից մինչև զանազան դեպրեսիաներ և այլն) ու այս տեսահոլովակը գուցե դրական ու ուրախ էմոցիաներ կարթնացնի նրանց մոտ»: Տեսահոլովակը՝ ստորև։