Լիլիթ Հովհանիսյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել․ ահա թե ում է այն նվիրված

Լիլիթ Հովհաննիսյանը րոպեներ առաջ ուրախացրել է իր երկրպագուներին և ներկայացրել վերջերս խոստացած նոր ստեղծագործությունը։

Այս մասին երգչուհին հայտնել էր ծննդատնից դուրս գրման օրը։ Լիլիթը նշել էր՝ առաջիկայում կներկայացնեմ նոր աշխատանք։ Եվ ահա այն արդեն վայելում են երգչուհու երկրպագուները։ Նա հնարավորություն էր ընձեռել հանրությանը երգից որոշ հատված լսելու։

Մի շարք օգտատերեր կարծել են, որ երգը նվիրված է երգչուհու առաջնեկին՝ Յանին։ Սակայն Լիլիթը պարզաբանել է, որ այն սիրային երգ է, որը կոչվում է «Իմացիր»։

Լիլիթ Հովհաննիսյանը գրել է․ «Իմ թանկագիննե’ր, վերջապես ուզում եմ ձեզ ներկայացնել նոր երգս ամբողջությամբ, որը, կարծես թե, ձեր կողմից ընկալվել է, որպես երեխային նվիրված երգ։

Այդպես էլ կարող է լինել, բայց սիրային երգ է այն մարդկանց մասին, ովքեր կողակիցների հետ պատրաստ են գնալ մեռնելու»: Նոր երգի պրեմիերան դիտեք ստորև կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: