Լիլիթ Բաբասյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

Լիլիթ Բաբասյանն Instagram-ի իր էջում որդու հետ լուսանկար է հրապարակել։

Լուսանկարում դերասան Ալեքսանդր Բաբասյանի տիկինը սև հագուստով է։ Նա ընդգծել է շուրթերը և աչքերը։ Մասնագիտությամբ սննդաբանը գեղեցիկ ժպտում է։

«Իմ երջանկությունը»,-մակագրել է նա։

Նշենք նաև, որ սոցցանցի իր էջում Լիլիթը խորհուրդներ է տվել նիհարել ցանկացող աղջիկների՝ մասնավորապես մատնանշելով, թե ինչից պետք է սկսել։

Նրա խոսքով՝ նիհարել պետք է սկսել նախ սննդին հետևելով։ Մարզասրահներն ու մարմնամարզությունն անօգուտ կլինեն, եթե նիհարել ցանկացողը շարունակի սնվել՝ ինչպես նախկինում։

Էականը նպատակն է, վստահ է Լիլիթը։ Մեծ է նաև մարզչի նշանակությունը։ Դրա համար պետք է ընտրել լավ մասնագետի։ Իսկ արդյունքը կախված է հենց մարզվողից։  Բայց ճիշտ սննդակարգի, կանոնավոր սպորտով զբաղվելու, ինչպես նաև ոգելիցից հրաժարվելու դեպքում այն ավելի վաղ զգալի կլինի։

Понравилась статья? Поделиться с друзьями: