Լիլիթ Մուրադյանի և Վահե Խանամիրյանի դուստրը՝ Անդրեան, օրերս դարձավ յոթ տարեկան։ Հաղորդավարները իրենց գեղեցկուհու համար մեծ և գեղեցիկ խնջույք են կազմակերպել, որին հրավիրված են եղել մտերիմներ, հարազատներ և իհարկե ընկերներ։
Լիլիթ Մուրադյանն օրեր առաջ դստեր տարեդարձի մասին խոսելիս հուզվել է և նշել, որ դժվարությամբ, գրեթե անհնար է հավատալ, թե ինչպես անցան այդ յոթ տարիները, ապա հավելել է, որ այդ յոթ տարիներն իր և Վահեի կյանքում ամենաերջանիկն են։
Լիլիթը դստեր այս տարվա տարեդարձը առանձնացրել է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ առաջին տարեդարձն է դպրոցում, դասընկերների հետ։
Գեղեցկուհի Անդրեան դասասենյակում փչել է իր ծննդյան փոքրիկ տորթի մոմերը և արժանացել ընկերների ծափերին, շնորհավորանքներին և մաղթանքներին։ Այնուհետև օրն ավարտել են գեղեցիկ և շքեղ խնջույքով։
Թե ինչպես է անցել տարեդարձը, ովքեր են եղել հյուրերը, առաջարկում ենք տեղեկանալ ստորև բերված տեսանյութում։