Լիբանանահայ երգչուհու կատարումը․ «Զինվորի երգ»

Լիբանանահայ Սարինային այստեղ արդեն շատերը գիտեն ու լսում են նրա կատարումները, որոնք ի դեպ նաև սփյուռքն է լսում։ Սարինան էլ որոշել է իր ցավը երգի միջոցով արտահայտել։

Երգը Արմեն Մովսիսյանի հեղինակային երգն է։ Արմեն Մովսիսյանը ամենահետաքրքիր հեղինակային կատարողներից է, ում հեղինակած երգերից է ՝ «ՀՈՒՍՈ ԱՌԱԳԱՍՏԸ», որը ևս շատ սիրված է։ Բավականին շատ են հենց զինվորական երգերը, և այս երգն էլ շատ հուզական է ու ապրված։ Կոչվում է «Զինվորի եիգ»։

Սարինան էլ հրաշալի է կատարում, ինքն էլ իրեն նվագակցում է ու զգում է  ամեն բառ ու տառ։ Էմոցիոնալ ողջ նակալն է կարողանում երգի հասցնել ու կատարումը չի զիջում օրիգինալին։

Հոլովակը սև ու սպիտակ է, սիրողական նկարահանում է, պարզության մեջ։ Սարինայի այս կատարումը իհարկե շատերը կսիրեն անկեղծության ու հուզականության համար։ Օր օրի նոր կատարումները շատանում են ու հարստացնում են այս տխուր աշնան պատմությունը․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: