Լիաննա Վանոյանը համացանցային իր հարթակում մեծ ակտիվություն ունի։ Դերասանուհուն հետևում են հազարավոր օգտատերեր, որոնց հետաքրքիր է դերասանուհու օգտահաշվում, քանի որ Լիաննան ապահովում է ուշագրավ, հումորային ու զվարճալի կոնտենտ։
Լիաննա Վանոյանը վերջերս էլ հայտնել է հետևորդներին, որ վիրահատության է ենթարկվել․ նա ստամոքսի վիրահատություն է կատարել։
Եվ ահա վիրահատությունից մեկ ամիս անց դերասանուհին հետվիրահատական ընթացքից մանրամասներ է հայտնել։ Դերասանուհին հայտնել է, որ վիրահատությունից մեկ ամիս անց դեռ լավ չի զգում իրեն և անաշխատունակ է։
Առաջիկայում նա համերգի պետք է մեկներ, սակայն ցավով է նշում, որ ի վիճակի չէ մեկնել և ինքը կմնա Հայաստանում և կզբաղվի իր առողջությամբ։ Նա հետևորդներին խորհուրդ է տվել իրենց առողջությամբ ժամանակին զբաղվել և չթողնել վիճակն է՛լ ավելի բարդանա։
Դերասանուհու հրապարակումներն այս մասին և խոսքն ամբողջությամբ դիտեք վարը բերված տեսանյութում։