Լիանան Գյումրի քաղաքից է։ Որոշելով գալ Երևան սովորելու, նա հասկանում էր, որ շատ դժվար է լինելու ու պիտի լուծի ֆինանսական ու այլ հարցեր։
Ընդունվելով թատերական ինստիտուտ, Լիանան սկսում է աշխատել նաև, սակայն ոչ մասնագիտությամբ։ Հետընդհետ հասկանում է, որ պետք է խորանալ մասնագիտության մեջ, սակայն ինչպես, երբ ոչ մի թատրոն կամ սերիալ հրավեր չեն անում։ Լիանան որոշում է սկսել մի բան, որը որևէ մեկի հետ կապ չի ունենա։
Նախապես, առանց մեծ պլանների ու սպասելիքների, նկարահանում է սնափչատի օգնությամբ հոլովակ, որտեղ մի կնոջ պրոտոտիպ է վերցնում ու խաղարկում։ Ընտրում է թեմա կապված կանանց սովորությունների հետ և տեղադրում։
Լիանան մտնելով ինսթագրամ, ապշում է տարածման չափերից, ու հետևորդների արագ ավելացումից։ Սկսում է շարունակել հոլովակները և ահա հիմա Լիանան ամենաճանաչված բլոգերներից է, որին նաև հրավիրում են թվ-ի պրոեկտներ։
Լիանան գովազդներ է տեղադում իր էջում ու սկսել է բավականին գումար աշխատել իր իսկ նախագծի միջոցով։ Լիանան միշտ ասում է,որ պետք է մարդ հավատա ինքն իրեն ու չընկճվի։