Լեռան վրա կայծակի hարվածից 530 գլուխ ոչխար է անկել․ տեսանյութ և մանրամասներ

Ամառային այս շրջանին տապին զուգահեռ տարբեր վայրերում հաճախադեպ են նաև ամպրոպների և կայծակների դրսևորումները, որոնք նաև նյութական մեծաթիվ կորուստների պատճառ են դառնում։

Մեծ կորուստների պատճառ դարձած վերջին կայծակի դեպքը գրանցվել է Աբուլ լեռան ստորոտին։ Ինչպես հայտնի է, նշյալ լեռը գտնվում է Վրաստանում։ Լեռան ստորոտին արածելիս են եղել ոչխարներ։

Ոչխարներից շուրջ 530-ը անկել են կայծակից։ Հայտնի է, որ ոչխարների մեծ մասը պատկանում են լեռան մոտ գտնվող Տամբովկա կոչվող գյուղի բնակիչներին, իսկ մյուս մասի տերերը Կախեթի հայտնի ֆերմերներն են։

Աբուլ լեռան ստորոտին արածող ոչխարների ընդհանուր թիվը հասել է հազար հինգ հարյուրի։ Ոչխարներին արածեցնող հովիվը տեղաբնակ չի եղել։ Հենց նա է զանգել ֆերմերներից Նիկոլայ Լևանովին՝ հայտնելով կայծակի պատճառով սատկած ոչխարների մասին։

Հասանելի է տեսանյութ, որտեղ երևում են անկած ոչխարների տեսարանը։ Այդ տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: