Լեգենդար քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է․ բացառիկ մանրամասներ նրա մասին

Լեգենդար քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանը այսօր կդառնար 90 տարեկան։ Նրա անժամանակ մահով որքա՜ն մեծ գործեր, նյութական ու հոգևոր ժառանգություն թողեց մեր ժողովրդին և որքա՜ն ծրագրեր ու երազանքներ մնացին անավարտ։

Պատմական անհատի, ծանրակշիռ մտավորական՝ պետական ու քաղաքական գործչի կորստյան ցավը սերունդները դեռ երկար են զգալու, այդ ցավը սպիացող վերհուշ չի դառնալու, այն սթափության կոչ դարձած, մեր շարունակական ուղեկիցն է մնալու։

Այսօր վարչապետն անձամբ ծաղիկներ է խոնարհել լեգենդար գործչի շիրիմին։ Այս տարի նրա շիրիմին առաջին անգամ չի այցելի գործչի սիրելի տիկինը, ով միացել է երկնքում ամուսնուն։

Հենց Ռիմա Դեմիրճյանի բարեխղճությանն ենք պարտական այն բոլոր գեղեցիկ պատմություններով, որոնք մեզ են հասել մեծ գործչի տիկնոջ միջոցով։

Կ․ Դեմիրճյանն այն բացառիկ անհատներից է, որ լավ հարաբերություններ է ունեցել Հայաստանի բոլոր արժանավոր մարդկանց հետ։

Կ․ Դեմիրճյանի մասին պատմող մի փոքրիկ նյութ կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!