Դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանը իր առօրյան սկսում և ավարտում է ընտանեկան անցուդարձով։ Նա երկու դուստրերի մայր է և հաճախ է նրանց մասնակցությամբ հրապարակումներ կատարում։
Նրա ավագ դուստրը Լեան է, իսկ կրտսերը՝ Լյուսին։ Քրիստինան հետևորդների հետ պարբերաբար կիսվում է իր օրվա մանրամասներով և պատմում, թե ինչպես է կարողանում աշխատանքը համատեղել երկու փոքրիկ դուստրերի հետ։
Երգչուհին օրերս հայտնել է, որ ավագ դստերը՝ Լեային, ընդունել են մանկապարտեզ։ Նա պատմել է, որ ինքն իր հետ բավականին մեծ աշխատանք է տարել, որպեսզի կարողանա թողնել փոքրիկին մանկապարտեզում և գալ տուն առանց նրա։ Նա կարծել է, որ Լեան իր ետևից լաց կլինի և ինքը ստիպված պետք է լինի թողնել նրան լացով և վերադառնալ տուն։
Բայց ի զարմանս անհանգիստ մայրիկի՝ Լեան չի լացել և անգամ ուշադրույթյուն չի դարձրել մայրիկի վրա։ Նա տեսնելով երեխաներին՝ շտապել է միանալ նրանց և խաղալ նրանց հետ։
Քրիստինան ազատ ժամերին կարողացել է Լյուսիի հետ շրջել խանութներում և նվերներ գնել։ Հրապարակումերին կից Քրիստնան գրել էր՝ Լեայից ազատվել ենք։ Մանրամասները՝ տեսանյութում։