Լավ լուր․ Հայաստանցիները կարող են հանգստանալ Եգիպտոսում

Եգիպտոսը դարձավ առաջին երկիրը որը կընդունի հայ քաղաքացիներին՝ հանգստանալու նպատակով։ Իրավիճակը այնպիսին է,որ Հայաստանը սև ցուցակում է ընգրկված մի շարք երկրներում ու ցավոք,հայերը այս տարի հանգստի կազմակերպման խնդիր կունենան։

Ծովասեր քաղաքացիների համար բոլոր ծովային ուղղությունները փակ են,սակայն Եգիպտոսի կառավարությունը,որոշում է կայացրել թույլ տալ նաև խնդրահարույց երկրներից տուրիստներ,քանի որ տուրիզմը գուցե փրկելու միակ ելքը դա է։ Դժվարությունը նրանում է,որ գնալով Եգիպտոս, հայ քաղաքացին վերադառնալուց հետո 14 օր պետք է ինքնամեկուսանա։ Պատկերացրեք մարդը արձակուրդ է վերցրել 10 օրով ընդամենը։

Ստացվում է շատ քչերը կկարողանան գնալ։ Նաև քննարկվում է Զվարթնոցում տեստ անելու տարբերակը,այսինքն մարդը եկավ,մտավ Հայաստան՝ տեստավորվի,բայց մենք շատ լավ գիտենք,որ վարակը կարող է մի քանի օր հետո արտահայտվել,այս դեպքում կա խնդիր ու վտանգ։

Տուրիզմի հայկական գրասենյակները փակման եզրին են ու գուցե Եգիպտոսի տված հնարավորությունը շանս դառնա՝շարժելու ու ակտիվացնելու, բայց բնական է դա դեռ չի կարող հույս առաջացնել,որ ոլորտը կսկսի վերականգնվել շատ արագ։
Առաջյին թռիչքը կկայանա հուլիսի 18-ին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!