Լավաշով պատրաստվող ուտեստների պակաս չկա: Առաջարկվող տարբերակները բոլորովին նոր ու բավականին հետաքրքիր լուծումներ են, որոնք փորձելով կհամոզվեք անձամբ:
Ուտեստի առաջին տարբերակի համար պետք կգա.
Քերիչով անցկացնել նշված բաղադրիչներից բոլորը, բացի լավաշից, իսկ կանաչ սոխը արզապես կտրատել: Լավաշը հարկ է խոհանոցային մկրատով մանրատել: Բոլոր մթերքները միավորել հավկիթի միջոցով, տեղավորել հատուկ կաղապարների մեջ ու կեսժամյա տևողությամբ թողնել ջեռոցում:
Երկրորդ տարբերակի համար պետք կգա.
Նշյալ մթերքների միավորումով ստանալ միջուկային մասսա, որն էլ պետք է մաս-մաս տեղավորենք թթվասերապատ լավաշի ամբողջական կտորի կեսի վրա ու գլանաձև փաթաթել, մեջտեղից երկու կես անել, հավկիթով պատել ու թխել քսան րոպեի չափ:
Երրորդ տարբերակի համար պետք կգա.
Դարձյալ քերիչով անցկացնելուց հետո բաղադրիչներից ստանալ միջուկային մասսա, որով էլ բրդուճանման գլանակներ պետք է ստանանք: Նախօրոք ուղղանկյունաձև կտրելով լավաշը՝ ամեն կտորի մեջ միջուկ դնել ու փաթաթել:
Այս գլանակները հարկ է տապակել բուսայուղի մեջ: