Լավաշով ծույլ կարկանդակներ․ համեղ, հյութեղ և խրթխրթան

Մեր օրերում շատերն են նախապատվությունը տալիս արագ պատրաստվող ուտեստներին, քանզի ժամանակը սկսել է բոլորիս չբավականացնել, սակայն սնվել բոլորին է հարկավոր։

Իհարկե, կարևոր է նաև ուտեստի համով լինենու հանգամնաքը, որն էլ կարևորագույն նախապայման է։ Ներկայացնում ենք կարկանդակներ, որոնք համեղ են և կոչվում են Ծույլ կարկանդակներ։ Անվանումն արդեն հուշում է, որ դրա համար հատուկ ջանքեր հարկավոր չեն։

Պանրով, համեղ և անուշաբույր կարկանդակների պատրաստման համար պատրաստեք հետևյալը՝

Լավաշ — 2 հ․

Աղ, սև պղպղեղ

Կաղամբ — 400 գ՝ կտրատած

Սոխ — 1 գլուխ՝ կտրատած

Գազար — ½ հ․՝ քերած

1 հավկիթ

Բուսայուղ տապակելու համար

Շա՜տ համեղ, հյութեղ, խրթխրթան լավաշով այս կարկանդակները ստանալու համար բուսայուղում տապակել սոխը, կաղամբը և գազարը, համեմել աղով և պղպեղով։

Լավաշը լայն զոլերի վերածել, որի մի ծայրում լցնել տապակայից 1֊2 ճ.գ., լավաշը եռանկյունաձև փաթաթել, ծայրին քսել հավկիթ, ծալել։ Եռանկյունիները տապակել թավայում քիչ բուսայուղով՝ 1֊1,5 ր յուրաքանչյուր կողմից։

Համտեսել տաք֊տաք, քանի դեռ խրթխրթան են։ Կարելի է մատուցել թթվասերով։ Անուշ լինի։ Բարի ախորժակ և պատրաստման բարի ընթացք ենք ցանկանում։

Понравилась статья? Поделиться с друзьями: