Լապշինը մեկնաբանել է Նաիրի Հոխիկյանի սենսացիոն հայտարարությանը իր, Նիկոլ Փաշինյանի և վարչապետի նախկին մամուլի քարտուղար (այսօր Կիևում ՀՀ դեսպան) Վլադիմիր Կարապետյանի զրույցի վերաբերյալ

Համացանցում միանգամից նկատվեց և բում արձագանք ստացավ Նաիրի Հոխիկյանի սենսացիոն պատմությունը 2019 թվականի մի հանդիպման մասին։ Նաիրի Հոխիկյանը վերջերս տեղի ունեցած մի հանդիպման ժամանակ պատմել է, թե ինչպես է վարչապետը հանդիպել իր և Լապշինի հետ։

Նաիրիր Հոխիկյանի պատմության համաձայն վարչապետի մամլո քարտուղարը Լապշինին առանձին ասել է, թե առաջիկայում իրենք պատրաստվում են մի քանի հազար զոհերի գնով հանձնել Արցախը և հարաբերությունները կարգավորել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։

Այս հայտարարությանը արձագանքել է Լապշինը։ Նա ասել է, որ իրականում Գավառում նման հանդիպում եղել է, սակայն վարչապետի մամլո քարտուղարն իրեն նման բան չի ասել։ Լապշինն իր զարմանքն է արտահայտել Նաիրի Հոխիկյանի նման հայտարարության առիթով՝ Հոխիկյանի քայլն անպարկեշտ բնորոշելով։

Նա հերքել է նաև Ն․ Հոխիկյանի այն միտքը, թե վարչապետը Լապշինին պատվիրել է հակաադրբեջանական հայտարարություններ անել ու հեռանալ Հայաստանից, քանի որ դա խանգարում է իրենց նպատակներին՝ բարելավել հարաբերություններն այդ երկրի հետ։

 

Լապշինն ասում է, որ նման խոսակցություն առհասարակ չի եղել, վարչապետը նրան ասել է, որ հարկ եղած դեպքում Լապշինը կարող է դիմել իրեն և նա կօգնի բլոգերին, եթե կարողանա։ Ն․ Հոխիկյանի խոսքը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: