Իրինա Ծատուրյանի այցելուն, ով պատերազմում կորցրել էր իր միակ երեխային բարի լուր է հայտնել նրան

Երեկ աղետալի պատերազմից հետո անցավ ուղիղ մեկ տարի և հաջորդող 44 օրերը մահվան օրեր են հազարավոր ընտանիքիների համար։

Նրանց հիշելը, սգալը և հիշատակը հարգելը մեկօրյա գործ չէ, դա մեր կյանքի մշտական ուղեկիցն ու գործը պիտի լինի։ Կյանքը շարունակվում է, իսկ տղաների կյանքը մեր լինելիության մեջ է։

Արցախը պետք է վերածնվի։ Յուրաքանչյուր ընկած հերոսի համար պետք է երեքը ծնվեն։ Երեկ երեկոյան աղետալի օրվա հետ կապված հիշողություններն ու տրամադրությունները կոտրեց Իրինա Ծատուրյանը։

Նա պատմել է, որ իր այցելուներից մեկը, ով պատերազմում կորցրել էր իր միակ երեխային, հայտնել է հոգեբանին, որ հղի է ու նոր կյանք պիտի լինի։ Ահա, թե ինչ է նշանակում հայի վերածնունդ։ Նոր ծնունդները պետք է լցնեն մեր կյանքը, վերափոխեն ու իմաստավորեն այն։

Ահա այսպիսի բարի լուրով է տխուր օրն ավարտել  Իրինա Ծատուրյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: