Իրինա Ալեգրովա․ «Армения»․ Երգ նվիրված Հայաստանին

Իրինան երբևէ չի թաքցրել իր հայկական ծագման մասին։ Այս կադրերում 2009 թվականն է ու «Armenian Music Awards»-ը, որը Ամերիկայում է տեղի ունեցել։ Այնտեղ Իրինան ասում է, որ ուրախ է, որ կանգնած է հզոր ազգի առաջ, որը իրենն է։

Իրինան ասում է, որ եթե իր հայրը սա տեսներ, նրա աչքերը կփայլեին երջանկությունից, որ իր աղջիկը երգում է հայերի համար։ Իրինան երգում է » Армения» երգը։ Ալեգրովան հուզվում է պահից։

Երգի տեքստը հեռվում ապրող հայի մասին է, որը վերհիշում է  Հայաստանի մաքուր ջուրն ու բնությունը, Արցախը ու եկեղեցիները։ Իրինան զգում է երգի ամեն բառն ու տառը։ Նա միշտ էլ հպարտությամբ է իր արմատները ներկայացրել։ Ալեգրովայի հայրը թատերական ռեժիսոր, դերասան Ալեկսանդր Սարկիսովն է, որը փոխել է ազգանունը Ալեգրովի, քանի որ «ալեգրոն» երաժշտական տերմին է։

Ծնվել է Ալեկսանդր Ալեգրովը Արմավիրում 1915ին։

Понравилась статья? Поделиться с друзьями: