Տարբեր երկրներից Հայաստան են ժամանում բժիշկներ՝օգնելու հաղթահարել պանդեմիան։ Նրանց թվում է նաև ֆրանսահայ բժիշկ՝ Հայկ Վարդանյանը,ով ունի 25 տարվա փորձ։ Նա եկել է Հայաստան և անցել է աշխատանքի Սուրբ Գրիգոր լուսավորիչ հիվանդանոցում։
Ֆրանսիայում պանդեմիայի պիկը մարտ ամսին էր, և բժիշկը եղել է կիզակետում,տեսել,թե ինչպես է հիվանդությունը օր օրի բարդանում,ինչպես է խլում կյանքեր,ինչպես է անասելի արագ տարածվում։ Տեսել է,թե ինչպես են սպառվում հիվանդանոցային ռեսուրսները և ինչպես է պետությունը դրանք օր օրի կրկնապատում։
Բժիշկը Հայաստանում վիրուսի իրավիճակը ծանր է գնահատում,բայց կարծում է,որ մի էտապ է,որը պետք է անցնել։ Ֆրանսիան այն հաղթահարեց և Հայաստանն էլ պետք է հաղթի այս կռիվը։ Նրա համար կրկնակի ծանր է տեսնել Հայաստանում այս վիճակը,որովհետև ունի այստեղ շատ հարազատներ ը սա իր հայրենիքն է։
Բժշկի կարծիքով,պետք է պայքարել տարածման դեմ,որովհետև սպեցիֆիկ բուժում չկա և միակ,ճիշտ բանը՝պաշտպանվել է։Մարդիկ պետք է խուսափեն հավաքներից,էեֆերից,որովհետև դրանք վտանգավոր են։ Բժիշկը հույս հայտնեց,որ դիմակների կրումը շուտով կտա ցանկալի արդյունք։