Իրան հարգող մարդը էդ մրցույթին չի մասնակցի․ բա մեր տղերքի արյո՞ւնը, մենակ չփորձեք սուտ լացել․․․

Սոնա Շահգելդյանն այն հայ երգչուհիներից է, ով ակտիվ է համացանցային տիրույթում և այս հարթակում կիսվում է իր մտքերով և կարծիքը հայտնում տարատեսակ և տարաբնույթ իրրադարձությունների վերաբերյալ։

Երգչուհուն սոցտիրույթում հետևում են հազարավոր օգտատերեր և սպասում նրա նոր հրապարակումներին։ Այս անգամ Սոնան գրառում է կատարել Եվրատեսիլ մրցույթի մասին։

Նա գրառման մեջ նշում է, որ ինքն անլուրջ է վերաբերվում այդ մրցույթին և որ մրցույթը խիստ քաղաքականացված է և նախապես որոշվում է հաղթող երկիրը։

Սոնա Շահգելդյանը մասնավորապես գրել է․ «Եվրատեսիլ սարքած ոչ լուրջ մրցույթ, պայմանավորված որ երկիրը պետք ա հաղթի և զարմացած շատ, որ մերոնք 12 միավոր տվեցին Իսրայելին․․․ Կյանքում շատ ավելի լուրջ բաներ կան, լուրջ մի վերաբերվեք այս հիմար մրցույթին, որտեղ գնահատվում են սատանայական շոուներ։

Ով փող ունի, էն էլ կանցնի․ լրիվ խաղ ա։ Իրան հարգող մարդը էդ մրցույթին չի մասնակցի․ Բա մեր տղերքի արյո՞ւնը։ Մենակ չփորձեք սուտ լացել․․․»։

Понравилась статья? Поделиться с друзьями: