Իրանի գավառներից մեկում տեղի ունեցած ամուսնությունը՝ հասուն տղամարդու և 11-ամյա աղջնակի միջև, համաշխարհային հանրության բացասական արձագանքից հետո չեղարկել են։
Երեխայի համար ցնցող ամուսնության մասին հայտնել է իրանցի լրագրող Մասիհ Ալինեժադը։ Նա Twitter-ում տեսագրություն է հրապարակել արարողությունից, որտեղ աղջնակը նստած է երիտասարդ տղամարդու կողքին։ Լրագրողը վրդովմունք է հայտնել օրենքների հետ կապված, որոնք թույլ են տալիս ամուսնացնել 11-ամյա աղջկան, սակայն նրանք անգամ հարսանեկան զգեստ ընտրելու իրավունք չունեն։
Օգտատերերն իրենց դժգոհությունն են հայտնել այդ կապակցությամբ՝ միջադեպը մանկապղծություն և երեխայի նկատմամբ բռնություն անվանելով։
Պարզվել է, որ փեսացուն 22 տարեկան է, իսկ հարսնացուն՝ 11։ Նորապսակների ընտանիքի անդամները հայտարարել են, որ նրանց ցանկացել են միմյանց ճանաչելու և հարմարվելու հնարավորություն ընձեռել։
Կոհգիլուե նահանգի դատարանը չեղարկել է սկանդալային ամուսնությունը՝ այն անցանկալի անվանելով։ Աղջնակի ծնողները մտադիր են ևս երկու տարի սպասել՝ նրան կրկին ամուսնացնելու համար։