Մերի Մալոնը ճանաչվել է որպես «տիֆոիդ Մերի» անունով 1907 թ.-ին ԱՄՆ-ում տիֆի տենդի բռնկման ժամանակ: Չնայած նա երբեք ախտանիշներ չի ունեցել, Մերին երկու անգամ բռնի կերպով կարանտինացվեց պետության կողմից, իսկ երկրորդ կարանտինը ողջ կյանքի համար էր: Ընդհանուր առմամբ, նա կարանտինում անցկացրեց մոտ 26 տարի:
Մերի Մալոնը ծնվել է 1869-ի սեպտեմբերի 23-ին Իռլանդիայի Քուքսթաուն քաղաքում և գաղթել Միացյալ Նահանգներ 1884 թվականին: Ինչպես այն ժամանակ իռլանդացի ներգաղթյալների մեծ մասը, նա նախ աշխատել է որպես տնային աշխատող: Ժամանակի ընթացքում նա որոշեց, որ խոհարարության տաղանդ ունի և շուրջ 1900 թվականից սկսեց աշխատել որպես խոհարար հարուստ ընտանիքներում:
Նա աշխատում է շատ ընտանիքներում ,և որտեղ էլ աշխատում է այդ տան անդամները հիվանդանում են տիֆով:Եվս մեկ հարուստ ընտանիք վարակվում են տիֆով: Տանտերը Մերիին իր ընտանիքի հետ ամառանոց է հրավիրում,որտեղ նա կաշխատեր խոհարար և 11 հոգանոց ընտանիքից 6-ը հիվանդանում են տիֆով: Հենց այդ ընտանիքի հայրը՝ բանկիր Ջորջ Սոֆերը իր սեփական հետաքննության ժամանակ է պարզում ,որ Մերին է տիֆ հիվանդության կրիչը և բռնկման աղբյուրը:
Երբ Սոպերը Մերիին հրավիրեց քննություն հանձնելու տիֆոիդ տենդը պարզելու, թե արդյոք նա հիվանդության բռնկման պատճառ է հանդիսացել, նա կտրականապես մերժեց վերջինիս խնդրանքը:
Նա աղմուկ է հանում տեղի մամուլում: Մերրիին կարանտինի մեջ են պահում՝ առանձնացնում են: 1915-ին մեծ բռնկում է լինում կանացի հիվանդանոցում որտեղ աշխատում էր Մերին,նրան ձերբակալում են և մինչև կյանքի վերջ պահում կարանտինում:
Մահանում է 69 տարեկանում թոքաբորբից: Դիահերձման արդյունքում ապացուցվել է, որ նա տիֆի կրող է, տիֆոիդ մանրեները հայտնաբերվել են լեղապարկի մեջ: Մերիի մարմինը դիակիզվել է, իսկ նրա մոխիրը թաղվել: