«Իրականում ես ուրախ մարդ չեմ».Նարինե Ոսկանյանն (Պաուզա Անո).տեսանյութ

Նարինե Ոսկանյանը, ով հանրությանը հայտնի է  որպես Պաուզա Անո , գյումրեցի է ,ի ծնե հումորիստ , դերասանուհի:

Պաուզա Անոյի կերտած կերպարները մարդուն ուրացանող, ժպիտ ու ծիծաղ տարածող կերպարներ են և նրա կոչումը մարդուն ուրախ դարձնելն է : Արդեն երկար տարիներ է դերասանուհին հավատարիմ է իր կոչմանը, նրան սիրում են տարբեր սերնդի մարդիկ, նրան սպասում են հեռուստաեթերներում:

Դերասանուհու վերջին հայտնի դերերն էին «Ազիզյաններ» սիթքոմի չորրորդ եթերաշրջանում և «Սուպեր մամա 2» ֆիլմում կերտած դերերը: Նարինե Ոսկանյանը իր հարցազրույցներում անկեղծ է, չի թաքցնում իր ապրումներն ու հույզերը: Եվ ահա դրանցից մեկում Նարինեն խոստովանել է , որ ինքն  ուրախություն է սփռում, սակայն ուրախ մարդ չէ: Նա նշում է , որ երբեմն ստիպված է ուրախ ձևանալ, որովհետև իրեն ճանաչողները նրանից միշտ խինդ ու ծիծաղ են ակնկալում :

Դերասանուհին ստիպված է աներևույթ դիմակ կրել, որ շրջապատում չնկատեն իր թախիծը և միայն, երբ ինքն իր հետ մենակ է մնում, իր թախիծն իրենից չի  թաքցնում: Շատ բաների միջով է անցել դերասանուհին, կյանքը երբեմն շռայլ, երբեմն էլ դաժան է գտնվել:

Опубликовано Unique World Пятница, 15 мая 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: