Իտալիայում հնարավոր է բնակարան ձեռք բերել՝ 1 եվրոյով. գործարկել է նոր ծրագիր

Կորոնավիրուսի հետևանքներից ամենաշատը տուժած երկրների շարքում է նաև հեքիաթային Իտալիան, թեպետ Իտալիայի հիվանդանոցներն այսօր տեսանյութեր են հրապարակում արդեն վերջին հիվանդին դուրս գրելու վերաբերյալ. բժիշկները տոնում են իրնեց վաստակած հաղթանակը:

Միջերկրական ծովի հենց ուղիղ սրտում տեղակայված եվրոպական այս հայտնի երկիրն անասելի ուժով զբոսաշրջիկներին իր մոտ է կանչում ՝ հիանալու Իտալական մշակույթի վերածնունդի հայտնագործություններով, գլուխգործոցներով:

Եվ ահա միջազգային ամենահայտնի լրատվականները տեղեկացնում են այս հրաշք երկրում գործարկվող մի ծրագրի մասին, համաձայն որի Իտալիայում հնարավոր է բնակարան ձեռք բերել՝ վճարելով ընդամենը 1 եվրո:Ծրագիրը գործելու է Կալաբրիա նահանգում ՝ մի գողտրիկ քաղաքում, որը կոչվում ՝ Չինկուեֆրոնդի:

Այս քաղաքն այն եզակիներից է , որտեղ Կորոնավիրուսով վարակվելու որևէ դեպք չի գրանցվել, այդ առումով շատ գայթակղիչ է այնտեղ բնակվելու հնարավորությունը: Ծրագիրը սակայն իր պայմաններն է թելադրում գնորդներին, որոնք չկատարելու դեպքում նախատեսված է տույժ: Այդ քաղաքում առաջարկվող պայմաններով տուն գնել ցանկացողները պարտավորվում են այն վերանորոգել առաջիկ երեք տարվա ընթացքում: Տուգանքը կազմումէ 20000 եվրո:

Понравилась статья? Поделиться с друзьями: