Իտալիայի Միլան քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը

Իտալիայի Միլան քաղաքը ընդունել է Արցախի անկախությունը։ Նաև Միլանի քաղաքային խորհուրդը պատրաստվում է ներկայացնել հայտ Իտալիայի կառավարությանը ընդունելու Արցախի անկախությունը։ Խորհրդի անդամներից հատկապես Մատտեո Ֆորտեն կոչ է արել կանգնեցնել Ադրբեջանական իշխանություններին։

Իտալիայի ու Հայաստանի հարաբերությունները մշտապես դրակն են եղել ու կապը հազարամյակների է։ Շատ ուրախալի է, որ արդեն մի քաղաք գործընթացը սկսում է և ինչու չէ գուցե այդ գործընթացը դառնա վարակիչ մնացած քաղաքների համար ու բերի ընդհանուր Իտալիայի ամբողջ  պետության  համար  ճանաչելու համար Արցախի հանրապետությունը։

Պատգամավոր Գայանե Աբրահամյանը խնդրել է ֆբ օգտատերերիս մտնել Մատտեո Ֆորտեի էջը ու գրել շնորհակալություն, որպես երախտագիտության նշան, քանզի համատարած լռության մեջ այսպիսի հայտարարությունները ու որոշումները անչափելիորեն կարևոր են։

Տարբեր երկրների քաղաքային խորհուրդներ արդեն իսկ գործընթաց են նախապատրաստում Արցախի ճանաչման համար։ Տեղի են ունենում քննարկումներ ու դեբատներ այս հարցի շուրջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: