Իտալիայի Մատերա քաղաքի հիվանդանոցը դուրս գրեց վերջին հիվանդին.բժիշկները հանեցին գլխարկները. տեսանյութ

Համավարակի մասին լուրերն առաջին անգամ ստացանք Չինաստանից, բոլորս հեռվից հեռու հետևում էինք ,

թե այդ գերտերությունը ինչպես է կռիվ տալիս արհավիրքի հետ, ամեն օր հարյուրավոր, հազարավոր մահերի մասին ստացվող լուրերը մեզ համար տխուր ֆիլմից մի հատված էր թվում , կարծում էինք , թե արհավիրքը մեզ հասնելու համար դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, բայց ճամփան այդ ավելի կարճ էր իրականում:

Վիրուսի բռնկման մասին լուրեր  շուտով ստացանք ԵՄ երկրներից, ամենացավալին Իտալիայում տիրող վիճակն էր: Համացանցում հայտնվեցին սահմռկեցուցիչ տեսարաններ վիրուսի զոհ դարձած բյուր մարդկանց մասին, հիվանդանոցներում այլևս ազատ մահճակալներ չկային, Հռոմը դիմում էր միջազգային օգնության: Չնայած դրան՝ իտալացիները երբեք չկորցրեցին իրենց լավատեսությունը լուսավոր ապագայի հանդեպ,մարդիկ երգում ու պարում էին իրենց պատշգամբներում, իրար հույս տալիս:

Եվ ահա համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ Մատերա քաղաքի հիվանդանոցի հաղթանակած բժիշկները հանում են իրենց գլխարկներն ու փակում հիվանդանոցի այն բաժանմունքի դռները, որտեղ ամիսներ շարունակ կռիվ են տվել մահվան հետ, հուսանք , որ այսպիսի տեսանյութ հրապարակելու առիթ կունենա ամեն երկիր:

Տարոսը մեզ…Իտալիայի Մատերա քաղաքի հիվանդանոցներից մեկում COVID-19-ով վերջին պացիենտին դուրս գրելուց հետո…

Опубликовано Нареком Матиняном Понедельник, 8 июня 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!