Իսպիրյանները նոր, անչափ հուզիչ երգ են ներկայացրել՝ նվիրված հայոց քաջերին

Իսպիրյանները հայտնի են իրենց հայրենասիրական, հզոր, ոգեղեն երգերով ու կատարումներով։ Նրանք հաճախակի են իրենց ոճին համապատասխան նոր սըեղծագործություններով հանդես գալիս։

Այսօր օրվա հայտնի խորհրդին համապատասխան Աղասի և Տարոն Իսպիրյանները նոր ստեղծագորություն են ներկայացրել, որը վերնագրված է «Արցախցի Հայոց»։ Ստեղծագործությունը որոշակի ցավ ու ափսոսանք է արտահայտում։

Ափսոսանքը կորցրած հողի ու ջրի համար է, հիշատակվում են տարբեր ժամանակների մեր հզոր տղաների կատարած սխրագործությունները, անուններն ու արարաքները։ Հիշատակվում են փառավոր պատմական էջեր, որոնք առանցքային ու կարևոր են և չեն կարող մոռացվել։

Նոր ստեղծագործության հեղինակը ավագ Իսպիրյանն է՝ հայտնի երգիչ Ներսիկ Իսպիրյանը։ Նա է երաժշտության և խոսքերի հեղինակը միաժամանակ։ Գործը մատուցված է տեսահոլովակի միջոցով, որը երգի բովանդակությանը համահունչ մռայլ գույներով է ստեղծված։

Իսպիրյան եղբայրների ներկայացրած նոր՝ «Արցախցի Հայոց» ստեղծագործությունը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: