Այսօր Հրաչ Մուրադյանի ու նրա տիկնոջ մասնակցությամբ բացառիկ հարցազրույց էր հանրայնացվել, որտեղ հաղորդավարն առաջին անգամ խոսում է իր և Անաշեի հարաբերությունների, ընտանեկան կյանքի ու ապագա բալիկի մասին։
Հետաքրքիր զուգադիպությամբ հենց այսօր էլ հաղորդավարը կադրեր տեղադրեց իր սոցհարթակի պատմություններ բաժնում՝ տեղեկացնելով, որ իր բալիկը պատրաստվում է լույս աշխարհ գալ։
Կադրերում երևում է, որ Անաշեն հիվանդանոցային հագուստով պառկած է հիվանդանոցի բազմոցին, իսկ նրա կողքին ամուսինն է՝ Հրաչ Մուրադյանը։ Ամուսինները դիմակով են։
Նշենք, որ զույգն այս պահին գտնվում է Ամերիկայում։ Հրաչն իր առաջին հարցազրույցի ժամանակ Հրաչն ասել էր, որ իրենք գիտեն իրենց առաջնեկի սեռը․ բալիկն աղջիկ է լինելու։ Անաշեն ու Հրաչը երեք անուն են ընտրել իրենց աղջկա համար։
Խնողները սպասում են իրենց բալիկի լույս աշխարհ գալուն, որպեսզի հասկանան, թե արդյոք ո՞ր անունը ավելի կսազի նորածին աղջնակին։