Ա․ Սաֆարյանի «հին օրերը» ամենահուզառատ հոլովակներից է հայկական շոու-փոփ արվեստի։ Արսենը նորաթուխ կատարող է դեռ, հմայիչ ու ժպիտաշատ երիտասարդ, ով հաստատեց իրեն որպես որակյալ ու հուզառատ երգիչ։
Քչերը գուցե իմանան, որ երաժշտությունը հենց Արսենն է գրել, իսկ տեքստը Արթուր Սաֆարյանը, Արսենի եղբայրը։ Հոլովակը նկարել է՝ Հ․ Քեշիշյանը։ «Հին օրերը» թախծոտ անցում է անցյալ, դեպ հոգեթով օրեր։ Հոլովակում ընկերներ են, որ հանդիպում են երկար ընթացք անց ու վերհիշում են մանկական ամեն դետալ։
Կայացած երիտասարդների մեջ ապրում է մանկական հուշային կյանքը, որտեղ ձայնն էր մայրական ու համբույրն էր առաջին սիրած աղջկա։ Կարտած է հայ ունկդիրը նմանօրինակ երգերի, որտեղ բացարձակ մաքրության ձայնն է, առանց հավելյալ, վատ ու խեղված օտարածին նոտաներ, որոնք հիմա թրենդ են:
Ցավոք 6/8 ային ժամանակները ծածկել են էստրադային իսկական երաժշտությունը, որը օրինակ կար 2000ականներին ու բավականին ընդունված էր, հիմա պահանջները այլ են։