Ի՞նչի կամ ու՞մ մասին եք մտածում, երբ առաջին անգամ լսում եք Հյուսիսային Կորեա անվանումը։ Կիմ Չեն Ընի, այնպես չէ՞։ Պատճառն այն է, որ Հյուսիսային Կորեան փակ պետություն է, և մենք քիչ բան գւտենք նրա մասին։ Իսկ Կիմ Չեն Ընի բռնապետության օրոք արևմտյան լուսանկարիչների համար վտանգավոր և բարդ է լուսանկարել այդ երկիրը։ Ստորև ներկայացնում ենք մի քանի լուսանկար Հյուսիսային Կորեայից։
Հյուսիսային Կորեայիր զինված ուժերը։ Բացի այն, որ Կիմ Չեն Ընը զինուժի վրա է ծախսում երկրի բյուջեի մեծ մասը, յուրաքանչյուր 18 տարին լրացած հյուսիսկորեացի պարտավոր է ծառայություն անցնել բանակում։
Ճանապարհային ենթակառուցվածքներ գրեթե չկան։
2015-ին Հյուսիսային Կորեան՝ Սոմալիի հետ միասին, աշխարհի ամենակոռումպացված երկիր է ճանաչվել։
Դպրոցական երեխաները սովորելու հետ մեկտեղ նաև աշխատում են, ինչը հաճախ պատճառ է դառնում, որ ծնողները նրանց թույլ չտան շարունակել կրթությունը։
Հյուսիսային Կորեայի ՀՆԱ-ն 17․4 մլրդ դոլար է։ Երկրի կառավարությունը վերայսկում է արտադրությոնը, գները և այլն։
Հյուսիսային Կորեան չափսերով հավասար է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգին։ Դրա տարածքը 120․ 538 ք/կմ է։
Երկրում օրինական է մարիխուանա գնելն ու օգտագործելը։
Երկրում հանրային ծառայություններ են մատուցվում։
Հյուսիսային Կորեայում ամենուր կարելի է զինվորների տեսնել։
Տեղացիներն ու զբոսաշրջիկները չեն կարող գնումներ կատարել միևնույն խանութից։
Եթե որևէ հյուսիսկորեացի ցանկանում է ճամփորդել իր երկրից կամ քաղաքից դուրս, հատուկ թույլտվության կարիք ունի։
Այստեղ տեղից տեղ տեղափոխվելու հիմնական միջոցը հանրային տրանսպորտն է։
Փհենյանը Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք է դարձել 1948-ին։ Կորեական պատերազմի հետևանքով այն գրեթե կործանված էր։ Այսօր Փհենյանը երկրի ամենամեծ քաղաքն է, և կորեացիները հպարտանում են նրանով։