Իսկ դուք գիտեի՞ք որ…

Աշխարհիս երեսին հետաքրքիր տեղեկատվություններ կան,որոնք գուցե ողջ կյանքում չիմանանք: Բայց երբ տեղեկանում ես ավելի ես սիրում այս աշխարհը,նրա գեղեցկությունը,թաքնված գաղտնիքներ ու կյանքը:

Ավազը աշխարհում ամենատարածված երկրորդ ռեսուրսն է:

Երկրի վրա արձանագրված ամենացածր ջերմաստիճանը -89.2˚ C:

Պատմության ամենամեծ ցունամին տեղի է ունեցել 1958 թվականին: Ալիքների բարձրությունը հասել է 524 մետրի:

Սկյուռիկները կարող են հիշել մինչև 10000 տեղ,վայր,որտեղ պահում են ընկույզները:

2011 թվականի հունվարին անհայտ խակերը ջարդել է Մարկ Ցուկերբերգի ֆեյսբուքյան էջը:

Ուղեղի հիշողության ծավալը 4000 ԳԲ ավելի է:

Ընձուղտները օրվա մեջ ամենաշատը երկու ժամ են քնում: Եվ իրենց զգում են հրաշալի՝ ի տարբերություն մարդու:

Մեքենաների թիվը երեք անգամ արագ է աճում քան մարդկանց:

Բուրջ Խալիֆան ունի 163 հարկ և 828 մ: Երկնաքերը մինչ այս անվանումը ստանալը կոչվում էր Բուրջ Դուբայ,որը հետո վերանվանվեց Բուրջ Խալիֆա՝ ի պատիվ հարևան Աբու Դաբիի էմիրության շեյխ և Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահ Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայանի:

Դաշնամուր պատրաստելու համար անհրաժեշտ է 1500 մետր լար:

Հավաքագրում ենք կյանքի ունիկալ փաստեր,որոնք հաստատ կհետաքրքեն յուրաքանչյուրին, որոնք կհարստացնեն գիտելիքները և կլայնացնեն կարդացողի մտահորիզոնը:

Понравилась статья? Поделиться с друзьями: