«Իսկ դուք գիտեի՞ք․ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում թաղման հացը տալիս են բոլոր ընտանիքներում նույն ճաշացանկով»․ սովորույթներ, որոնք կզարմացնեն ձեզ

Հավասարության մասին տարատեսակ պատկերացումներ ու խոսակցություններ եղել են, կան ու կլինեն։ Հավասարությունն այն միավորող գիծն է, որն օգնում է հաղթահարել հասարակությունների դասակարգային բևեռումները։

Դասակարգային շերտավորվածության ու անհավասարության մասին խոսակցությունները ավելի թեժացան հատկապես Գ․ Ծառուկյանի կազմակերպած գերշքեղ հարսանեկան արարողության առիթով։ Գեղարքունիքցի Արմինե Մելքոնյանը հասարակության հավասարության ակնառու օրինակ է բերում մարզի Վարդենիկ համայնքի օրինակով։

Պարզվում է՝ այնտեղ կա հատուկ, անխախտ ճաշացանկ, որը մատուցվում է թաղման արարողությունից հետո։ Ա․ Մելքոնյանը գրում է հետևյալը․ «Իսկ դուք գիտեի՞ք․ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում թաղման հացը տալիս են բոլոր ընտանիքներում նույն ճաշացանկով։

Ձիթապտուղ, կանաչի, խաշլամա, օղի, հանքային ջուր, թթու, հաց, պանիր։ Եթե այս ցանկից ավել բան է դրված լինում սեղանին գյուղացիները սեղանին չեն մոտենում ու դուրս են գալիս։ Սա է հավասարության լավագույն օրինակը»,- հասարակության հավասարության մասին իր միտքն ավարտում է Ա․ Մելքոնյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!