Անգլիայի Ուերթինգ քաղաքում ուսանողուհին քննությունը հանձնելուց անմիջապես հետո ծննդաբերել է։
20-ամյա Քիարա Դարբիշիրը, որը դիմահարդար-ուսանող է, վերջնական քննության է գնացել այն բանից հետո, երբ բժիշկները սկսել են նրա մոտ արհեստական երկունքի ցավեր խթանել։ Բրիտանուհին իր վիճակի մասին ասել է ուսուցչին, ով թույլ է տվել նրան գնալ։ Սակայն Դարբիշիրը որոշել է թեստը հանձնել մինչև երեխայի ծնվելը։
«Ես մտածեցի, որ ավելի լավ է այն հանձնեմ երկունքի ցավերի ժամանակ, այլ ոչ թե լաց լինող երեխայի հետ միասին, և պարզապես արեցի դա»,-խոստովանել է Դարբիշիրը։
Ուսանողուհու խոսքով՝ ինքն օգտվել է մկանների էլեկտրական խթանման համար նախատեսված սարքից, որը օգնել է մեղմացնել ցավը։ Նա նաև շնչառական տեխնիկա է օգտագործել։ Մեկ ու կես ժամ տևած քննությունից հետո բրիտանուհին անմիջապես հիվանդանոց է գնացել, որտեղ լույս է աշխարհ է բերել դստերը՝ Փոփիին։
Առաջին անգամ չէ, որ Դարբիշիրը ծննդաբերությունից առաջ քննություն է հանձնում։ 16 տարեկանում աշխարհագրության քննության հանձնելիս նա սարսափելի ցավեր է զգացել։ Քննությունից մի քանի օր անց նա լույս աշխարհ է բերել որդուն՝ Հյուգոյին։