Իսկական կամ կեղծ կին չկա, հերիք լվաք մարդկանց ուղեղը, ով չի ալարում, սկսում է սովորեցնել․․․

Ժամանակակից գրող Սյունե Սևադան սոցտիրույթում ակտիվ է և հաճախ է ուշագրավ գրառումներով հանդես գալիս և խոսում ակտուալ և համընդհանուր հետաքրքրություն հետապնդող թեմաներից, որոնց շուրջ քննարկումներ են ծավալվում։

Այս անգամ Սյունե Սևադան գրել է կնոջ, նրա դերի և կարևորության մասին։ Գրողը պնդում է, որ իրական կամ կեղծ կին չկա, ապա կոչ անում սեփական կարծիքով չկերակրել դիմացինին։

Գրողը մասնավորապես գրել է․ «Ով չի ալարում, սկսում է սովորեցնել` ինչպիսին պետք է լինի իսկական կինը: Մինչդեռ կինը կարող է լինել ինչպիսին կուզի, քանի որ ինչպիսին էլ լինի` իսկական է:

Չկան կանոններ, սահմաններ, ձևեր: Իսկական կամ կեղծ կին չկա, հերիք լվաք մարդկանց ուղեղն ու ձեր կլիշեները փաթաթեք մարդկանց վզին: Ի դեպ, նույնը բառ առ բառ վերաբերում է նաև տղամարդկանց:

Ուղղակի Մարտի 8-ի առթիվ իսկական կին ձուլողներն են ակտիվ հռետորաբանում, դրա համար այս պահին արժե իրենց վրա կենտրոնանալ»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!