Լիզա Ճաղարյանը գրում է․ «Ինչ ապուշություն ասես կարդացել եմ, բայց ամենաամենազառանցանքը, որ աչքովս է ընկնում` վարչապետի ընտանիքին ՆԱԽԱՆՁԵԼՆ է։ Մի հատ դեղ խմեք, ու եթե կգտնեք մեկ պատճառ, որի համար այսօր կարելի է նախանձել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին, հավաքվենք ու ազգովի մի կուշտ նախանձենք։
Լավ չե՞ք, պարոնայք ու տիկնայք։ Իսկականից ցшվակցում եմ Նիկոլին, որ ձեզնմանների պաշտպանության հույսին է մնացել։ Այո՛, տհաճ էր, շա՛տ տհաճ էր, ահավո՛ր տհաճ էր երեկվա երթի ժամանակ Նիկոլի ու իր ընտանիքի ինքնագոհ, երջանիկ ժպիտով «ղարաչուխալի քելքը», աջուձախ ձեռքերը թափահարելն ու պաչ–պռոշտիներ ուղարկելը։
Էդ լենուբոլ ժպիտներն աջուձախ ցփնելիս եթե գոնե մի պահ հիշեին, թե քանի–քանի uգվորներ են հիմա նայում իրենց ինքնագոհ դեմքերին, քանի–քանիսը իր զnհված զավակի խnշտանգված մարմինները հողին հանձնելու «բախտին» չեն արժանացել, քանի–քանիսն են իրենց պատանդ երեխաների ցшվից կուչ եկել մի բուռ դարձել, քանի անտուն արցախցի է հիմա անորոշության ճիրաններում մղկտում, գուցե իրենց ժպիտները ծամածռություն դառնային։
Կողքից նայողին կարող էր թվալ` Արցախն ազատագրել են, հիմա էլ ճամփա են ընկել Կարսն ու Էրզրումը մեզանով անելու։ Մի ծավալվեք, հա՞։ Ձեր անհեթեթ հետևություններով ու գնահատականներով ընդամենը uտիպում եք ասել բաներ, որ մտածել ու մտածում ենք, բայց ատամներս սեղմում ու լռում ենք։ Ու չհամարձակվեք այս գրառման տակ ինձ դասեր տալ։ Եռակի ԴԱՍ կստանաք»։