Ինֆեկցիոն 8, պալատ 1. հղիության 7-րդ ամսում կորոնավիրուսով վարակված Անին ֆոտոշարք է ներկայացրել

Բժիշկները նշում են վիրուսի ամենավատ կողմի մասին, դա այն է , որ վիրուսը չի խնայում ոչ ոքի՝ մեծ , թե փոքր, հիվանդ , թե առողջ կարող են վարակվել թագակրով: Եվ ահա վիրուսն անտարբեր չանցավ նաև հղիության  7-րդ ամսում գտնվող  Անիի կողքով:

Նա երկու օր անց է կացրել «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքում, սակայն քանի որ հիվանդասենյակից ելքը խստիվ արգելված էր, Անին չէր կարող կռահել , թե քանի հոգի կա բաժանմունքում, սակայն նրանց ձայները հուշում էին, թե ինչ ընթացք է ստացել նրանց բուժումը. բուժվածները տուն էին գնում ուրախ , բայց նվաղ ձայնով, իսկ պայքարը շարունակողները երբեմն տնքում էին: Եվ ահա Անին ներկայացրել է ֆոտոշարք ՝ վերնագրելով նկարները:

Եվ ահա սա այն անվասայլակն է, որով հիվանդներին բաժանմունք են տեղափոխում, Անին հրաժարվել է:

Անին հիվանդանոցից էր հետևում պարետատան նիստերին:

Օրը մի քանի անգամ ջերմաչափում էին. հերթական անգամն է

Եվ ահա միակ ոգեշնչման աղբյուրն այդ օրերին՝ հիվանդասենյակի պատուհանը, որտեղից աշխարհն է երևում:

Понравилась статья? Поделиться с друзьями: