Աստղաբան Լյուսյա Հակոբյանը որոշակի կանխագուշակումներ է կատարել Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Նախ խոսել է երկրի սահմանների լարվածության վերաբերյալ և նշել, որ լարվածությունը դեռ կշարունակվի, կրակոցներ նույնպես կլինեն, սակայն մեծածավալ պատերազմ չի լինի։
Կրակոցներն ու լարված իրավիճակը կշարունակվի մինչև տարեվերջ և դեռ մի փոքր էլ ավելի՝ մինչև փետրվար։ Աստղաբանը հավելում է, որ Ռուսաստանը դեպի անկում է գնում։ Լյուսյա Հակոբյանը նշում է նաև, որ 2022 թվականին ավելի ծանր հիվանդություններ են լինելու, գլուխ են բարձրացնելու վեներական հիվանդությունները։
Ողջ աշխարհն ինքնամաքրման է գնալու։ 2024 թվականից կրքերը դանդաղորեն կսկսվեն մարել։ Առաջարկում է դադարեցնել եկեղեցիների կառուցումը և քայլեր ձեռնարկել տուրիզմը զարգացնելու համար։
Օգոստոս ամսին փոքր-ինչ խաղաղ կլինի։ Հորդորում է ուշադրություն դարձնել ծնողներին, հատկապես՝ հայրերին։ Հայաստան աշխարհի մասին ասել է, որ հողերի հանձնում չի լինելու։ Կոչ է անում հանգիստ լինել, քանի որ բոլորը կապրեն իրենց տներում, ոչ մի տարածք չի հանձնվելու։
Լյուսյա Հակոբյանի ուշագրավ կանխագուշակումները կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։