Տարիներ առաջ, երբ հետանկախության տարիներին հայկական էստրադային երաժշտությունը նոր էր սկսել ձևավորվել ու համակարգվել, ժամանակի հանրահայտ դեմքերից էին Հասմիկ Կարապետյանն ու Հայկոն, ովքեր նաև սիրավեպ ունեին և ապրում էին միասին։
Հանրային հեռուստաընկերության հեռուստանախագծերի շրջանակներում պարբերաբար երաժշտական նախագծեր էին իրականացվում տարատեսակ առիթներով։ Այդ նախագծերի շրջանակներում հաճախ մասնակցող երգարվեստի ներկայացուցիչներից էին Հայկո Հասմիկ զույգը։
Նրանք հանդես էին գալիս զուգերգերով ու մենակատարումներով՝ իրենց կատարումները ուղեկցելով տեսահոլովակի արժեք ունեցող տեսարաններով։ Ահա նման մի երաժշտական կատարման տեսանյութ են առաջարկում դիտել ստորև։
Ներկայացվող նյութի մեջ երգը կատարում է Հայկոն, իսկ Հասմիկը մասնակցում է երգի թեմատիկ տեսահոլովակի ստեղծմանը։ Արդյունքում ստացվել է հետաքրքիր գործ, որը ժամանակի համար արտասովոր ու գեղեցիկ իրողություն էր։
Տարիներ անց կյանքի հանգամանքները այս երաժշտական զույգին բաժանեցին, իսկ ավելի ուշ նրանցիցի յուրաքանչյուրը կարողացավ ստեղծել իր գեղեցիկ ընտանիքը, որտեղ բալիկներ են մեծանում։