Ինչ է ճանապարհային ոստիկանության ծածուկ և խառը ծառայությունը

Երեկվանից համացանցային հարթակում քննարկվում է ճանապահի ոստիկանների ծածուկ և խառը ծառայությունը։ Հասկանալու համար, թե ինչ է դա, հրապարակվել են մանրամասներ։

Այսպիսով, ծածուկ ծառայությունը ենթադրում է, որ ոստիկանները կլինեն առանց գունավորման ու լուսային ազդանշանի ավտոմեքենայով, սակայն՝ համազգեստով։ Գոյություն կունենա նաև խառը ծառայություն, երբ երկու ավտոմեքենա կլինի, մեկը՝ սովորական, մյուսը՝ ծածուկ։

Այս բոլոր միջոցներն արվում են կարգապահությունը բարձրացնելու համար, քանզի վարորդներից շատերը վախենում են ՃՈ ավտոմեքենայից ու այդ պահին խախտում չեն անում, սակայն երբ ավտոմեքենա չկա, խախտումները շարան են թույլ տալիս։

Այս օրենքը բուռն դժգոհության ալիք է բարձրացրել համացանցում։ Վարորդները, հիմնականում անկարգապահ, դեմ են օրենքի կիրառմանը՝ այն խաբեություն անվանելով։

 

Մյուսները ձեռնպահ են մնում քննարկումներից։ ՃՈ-ն արդեն ընդունել է որոշումն ու այսօրվանից կսկսի ծառայությունը՝ անկախ վարորդների՝ նոր օրենքին կողմ ու դեմ լինելուց։

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!