Ինչ է Արփին գրել Արսեն Թորոսյանին

Այս օրերին բազում նամակներ են ուղղվում երկրի վարչապետին և մյուս պատասխանատու պաշտոնատար անձանց, որոնց ճիշտ կամ սխալ  ղեկավարմաբ է պայմանավորված է մեզ բոլորիս սպասվող ապագան:


Նամակները տարբեր բնույթի են ՝ անձնական և ազգային խնդիրների մասին բարձրաձայնող, որոնք օրենքի ընդունված կարգով գրանցվում են համապատասխան կառույցում և պատասխանվում սեղմ ժամկետում: Եվ ահա առողջապահության նախարարին ուղղված հերթական նամակը 9-ամյա Արփիից էր:

Նա նշում է, որ արդեն տևական ժամանակ է ՝ինքն ու իր ընկերները դպրոց չեն գնում, ստիպված են տանը մնալ ու ինչպես , որ ցուցված է , հետևել կանոններին:

9-ամյա փոքրիկը , սակայն, անտարբեր չի կարողացել մնալ մեր անձնուրաց բժիշկների կատարած տիտանական աշխատանքի հանդեպ և իր նամակում նշել է նաև նրանց սխրագործության մասին, հայտնել շնորհակալություն շատ-շատ: Նամակն անպատասխան չի մնացել. նախարար Թորոսյանը գրել է աղջնակին այն մասին, թե ինչ պետք է անի ինքն ու ինչ պետք է անեն իր ընկերները, որպեսզի դպրոցը կարողանա իր դռները բացել նորից սեպտեմբերին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!