<<Ժողովուրդ>> օրաթերթի հետ զրույցում հայտնի երգիչ Ռուբեն Հախվերդյանն անդրադարձել է մեր երկրում տիրող իրավիճակին , քաղաքական վերջին իրադարձություններին:
Հախվերդյանն այն երգիչներից է , ովքեր միշտ անդրադարձել են աշխարհի կարևոր իրադարձություններին, երգիչը երբեք չի վախեցել բարձրաձայնել իր կարծիքը և այսօր էլ չի վարանում ասել, որ իր կարծիքով վարչապետն իրոք փորձում էր , ջանում շատ բաներ փոխել մեր երկրում , բայց մի քանի պատճառներով չկարողացավ, չհաջողվեց նրան:
Երգիչը կարծում է , որ թիմը, որն այսօր Կառավարությունն է ներկայացնում, բանիմաց մարդկանց չի ներառում և նույիսկ վարչապետն ինքը միջին լրագրող է , ով միևնույն է չի կարողանա որևէ փոխել: Արթուր Վանեցյանի հանդեպ նույնպես Հախվերդյանը հավատ չունի, նա Վանեցյանի նկրտումներում վրեժի զգացում է տեսնում ՝ գործող վարչապետի հանդեպ:
Երգիչը նաև հավատում է վիրուսի գոյությանը, սակայն լուրջ չի վերաբեվում դիմակ կրելու անհրաժեշտությանն այն պատճառով, որ իր կարծիքով հիվանդությունը միայն խոցելի խմբերի համար է խիստ վտանգավոր: Այնուամենայնիվ, Հախվերդյանը երկրի ճգնաժամային իրավիճակի համար մեղավոր է տեսնում վարչապետ Փաշինյանին: