Ինչպիսի ողբ, ինչպիսի անթաքույց սպառնալիքներ, ինչպիսի խոստումներ. Լևոն Բարսեղյան

Լևոն Բարսեղյանը ֆեյբուքյան իր էջում գրառում է կատարել․

Ինչպիսի ողբ, ինչպիսի անթաքույց սպառնալիքներ, ինչպիսի խոստումներ ….

Հետաքրքիր է, այս մարդկանցից յուրաքանչյուրն ինչ էր անում.

Երբ Քոչարյանը կեղծ տեղեկանքով առաջադրվում էր նախագահի թեկնածու՝ երկու անգամ,

Երբ սրճարանում ծեծելով սպանում էին Պողոս Պողոսյանին,

Երբ Ամալյան կոչեցյալի հանձնաժողովը եթերազրկում էր երկու հեռուստաալիք,

Երբ վստահության հանրաքվե պահանջողներին ծեծում էին Բաղրամյան պողոտայում,

Երբ պետության գերակա շահի անվան տակ իրենց տներից վտարում էին Երեւանի բնիկներին եւ գյուղերի բնիկներին, ապա ավիրում էի այդ տարածքները,

Երբ «գույք պարտքի դիմաց» կոչվող այլանդակությամբ Հայաստանի ազգային հարստությունները ջրի գնով նվիրում էին Կրեմլին,

Երբ մենաշնորհներն ու անպատժելիությունն էր հասնում աննախադեպ բարձունքների,

Երբ ընտրություններ էին կեղծում բոլոր հնարավոր ձեւերով ու նախագահ էին կարգում Քոչարյանին, խորհրդարան էին կարգում նրա մանկլավիկներին,

Երբ բանտերում հերթով էին քնում ազատազրկվածներն ու կալանավորները, որովհետեւ խցերը գերբեռնված էին,

Երբ խաղաղ ցուցարարներին էին ծեծում Մարտի 1-ի առավոտյան, ապա երեկոյան գնդակահարում….

Երեւի քնած են եղել, չեն իմացել, որ արձագանքեն, եթե չեն մասնակցել այդ գործողություններին:

Հիմա՝ համախմբման կոչ են անում: Սիրում են իրենց եւ Քոչարյանի անցյալը ուրեմն: Դե համախմբվեք՝ տեսնեմ, վաղուց էր պետք: Օգնեք լյուստրացիայի գործընթացին:

Ես էլ պահանջ ունեմ գործող իշխանություններից, կարելի է, չէ՞.

1. Մինչեւ վարդապետի խազը բացահայտել բոլոր այս եւ այլ հանցագործությունները, որ արվել են հանրության դեմ, մարդկայնության դեմ, Հայաստանի Հանրապետության եւ արժանապատվության դեմ, իշխանություն պահելու, հարստահարման, յուրացման, կայֆերի մեջ մեր հաշվին ճփփալու, երկրի եւ ապագայի հանդեպ հույսի ոչնչացման հետեւողական ջանքերի համար:

2. Օրինական պատասխանատվության ենթարկել բոլոր հանցագործներին եւ վերականգնել երկրին հասցված վերականգնելի վնասը:

Վերջացավ:

Понравилась статья? Поделиться с друзьями: